Գլխավոր Ավելին

Անվտանգ Ամանոր․ 10 խորհուրդ գաստրոէնտերոլոգ Աստղիկ Աբրահամյանից

Տոնական օրերն առողջ և անվտանգ անցկացնելու նպատակով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնագետները պատրաստել են օգտակար խորհուրդների շարք։

Շարքի առաջին հրապարակման շրջանակում գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Աստղիկ Աբրահամյանի խորհուրդները կօգնեն խուսափել աղեստամոքսային համակարգի խնդիրներից և վայելել տոնական ուտեստներն՝ առանց վնասելու առողջությունը։

  1.  Խուսափեք գերսնուցումից և մի՛ կերեք, եթե չունեք ֆիզիոլոգիական քաղցի զգացում։
  2.  Կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ մի՛ փորձեք։
  3.  Սահմանափակեք ծանր սնունդը. խուսափեք չափազանց յուղոտ, տապակած և մայոնեզով առատորեն համեմված կերակուրներից։
  4.  Մի՛ համադրեք տարբեր տեսակի մթերքները (օրինակ՝ տապակած միսը, խմորեղենն ու մրգերը մեկ ընդունման ընթացքում)։
  5.  Հիմնական հագեցած սննդից հետո խուսափեք մեծ քանակությամբ քաղցրավենիք օգտագործելուց։
  6.  Զգոն եղեք ըմպելիքների հարցում. մի՛ չարաշահեք և մի՛ խառնեք տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքները։ Երբեք մի՛ օգտագործեք ալկոհոլ դատարկ ստամոքսին և սահմանափակեք գազավորված ըմպելիքները։
  7.  Ուշ ժամի խուսափեք դժվարամարս և ծանր սննդից։
  8.  Սահմանափակեք ապխտած մթերքների, երշիկեղենի և մարինադների օգտագործումը։
  9.  Սնվելուց անմիջապես հետո հորիզոնական դիրք մի՛ ընդունեք. թեթև քայլքն ավելի օգտակար է մարսողության համար։
  10.  Ուշադիր եղեք ախտանշաններին. մի՛ անտեսեք մարսողական համակարգի անհարմարության ախտանշանները՝ ծանրությունը, այրոցը կամ փքվածությունը։
×
facebook sharing button facebook